Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բրիտանացի թոշակառուն լուծել է կեղտոտ գդալների խնդիրը

Բրիտանացի թոշակառուն լուծել է կեղտոտ գդալների խնդիրը

77-ամյա բրիտանացի Ռոյ Վեբն, անհանգստացած այն հանգամանքից, որ յուրաքանչյուր ամառ երկրում դեն է նետվում միանգամյա օգտագործման սպասքի հսկայական քանակություն, առաջարկել է խնդրի մասնակի լուծում:

Նա մեծ գդալի տեսքով մետաղյա ձևաչափ է պատրաստել, որի օգնությամբ գդալներ է թխում լավաշի և հացի խմորից: Եփված գդալները նա օգտագործում է որպես հիմք՝ բուտերբրոդների համար, ինչպես նաև՝ բնության գրկում աղանդեր և աղցաններ ուտելու համար:

Ռոբ Վեբի գաղափարն այնքան է դուր եկել նրա ընկերներին, որ նրանք օգնել են թոշակառուին հիմնել խմորե գդալների վաճառքի սեփական ընկերությունը: Նրան նաև օգնել են ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրանց պատրաստման համար:

Թխելու համար ձևաչափերը կարելի է պատվիրել կայքում՝ 25 ֆունտ սթեռլինգով, հաղորդում է Kedem-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ